30 հուլիսի 2003 - 20:16 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵԱՀԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԵՐԿՐՈՒՄ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՐԳԵՎԻ
Հայաստանում ԵԱՀԿ առաքելության ղեկավար Ռոյ Ռիվը պարգեւատրվել է «Հայաստանում կաշառակերության դեմ շարժման մեջ բացառիկ ներդրման համար» մրցանակի: Նա առաջինն է ստացել տվյալ պարգեւը, որն այս տարի սահմանվել է «Transparency International» միջազգային կազմակերպության հայկական բաժանմունքի կողմից: Ընդունելով պարգեւը` Ռոյ Ռիվը նշել է, որ կաշառակերությունը խոչընդոտ է հանդիսանում Հայաստանում ներդրումների հոսքի համար եւ դրա դեմ արդյունավետ պայքարից է կախված երկրի ապագան: