28 նոյեմբերի 2011 - 10:16 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կմասնակցեն դիտարկմանը արցախյան և ադրբեջանական բանակների շփման գծում

Համաձայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի , նոյեմբերի 29-ին ծրագրվում է մոնիտորինգն անց կացնել արցախյան և ադրբեջանական զորքերի շփման գծում՝ ադրբեջանական Ջաֆարլի և արցախյան Կայան գյուղերի ճանապարհին, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ադրբեջանական կողմից մոնիտորիգը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, նրա օգնական Ուիլյամ Պրարոյը և դաշտային օգնական Անտալ Հերդիչը:

Զորքերի շփման գծի հակառակ կողմից մոնիտորինգը կանցկացնեն ԵԱՀԿ Գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը և անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Քրիստո Քրիստովը և Մարիուս Պուոջունասը:

Մոնիտորինգի ընթացքում նախատեսվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի անցումը արցախյան կողմից շփման գծով ադրբեջանական կողմ: