
Արաբական պետությունների լիգան Կահիրեում իր նիստում հավանություն է տվել Սիրիայի հանդեպ կոշտ միջազգային պատժամիջոցներին: Դրանք նախատեսում են այդ երկրի հետ բոլոր ֆինանսական գործողությունների, Դամասկոսի հետ ավիահաղորդակցության դադարեցում և սիրիական նախագահ Բաշար Ասադի անձնական հաշիվների սառեցում: ԱՊԼ անդամ երկրներին խորհուրդ է տրվում նաև սահմանափակումներ դնել սիրիական վարչակարգի պաշտոնատար անձանց ընդունելության վրա:
«Մեր գլխավոր նպատակն է թույլ չտալ արտասահմանյան միջամտությունը սիրիական ճգնաժամին: Սակայն, եթե միջազգային հանրությունն այդ պատժամիջոցներից որևէ լուրջ հետևանքներ և իրական արդյունք չտեսնի, ես չեմ կարող երաշխավորել, որ կհաջողվի խուսափել ռազմական միջամտությունից»:
Այդ միջոցին սիրիական Հոմսա քաղաքում տեղի է ունեցել 17 զինվորների թաղումը, որոնք սպանվել էին ընդդիմադիր ակտիվիստների հետ բախման ժամանակ: Սգո արարողությանը հավաքված զինվորականներն ու զոհվածների ազգականները երդվում էին վրեժ լուծել մարդասպաններից: Զինվորների հանդեպ ընդդիմադիրների կազմակերպած դավադրությունը Հոմսայի իշխանություններն «ահաբեկչական ակտ» են անվանել, հաղորդում է Euronews-ը: