ՎիվաՍել-ՄՏՍ-ում վաճառվում են HTC սմարթֆոնների նոր մոդելներ

ՎիվաՍել-ՄՏՍ-ում վաճառվում են HTC սմարթֆոնների նոր մոդելներ

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ այսուհետ ընկերության սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել HTC EVO 3D, HTC TITAN, HTC Sensation, HTC Incredible S, HTC Desire S, HTC Radar և HTC Wildfire S սմարթֆոնները: Այս մոդելները հնարավոր է գնել թե՛ կանխիկ, թե՛ ապառիկ։

HTC EVO 3D-ի արժեքն է 330 000 դրամ, HTC TITAN-ի՝ 325 000 դրամ, HTC Sensation՝ 290 000 դրամ, HTC Incredible S՝ 235 000, HTC Desire S՝ 220 000, HTC Radar՝ 220 000 դրամ, HTC Wildfire S՝ 135 000 դրամ։

Այս բոլոր սմարթֆոնների ապառիկ պայմանագիրը կարելի է ձևակերպել 12, 18 կամ 24 ամսով։ Օրինակ HTC EVO 3D-ն 24 ամսով ապառիկ ձևակերպման դեպքում գնորդը ամսական կվճարի 16 475 դրամ։

Ձեռք բերելով հեռախոսները ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում` կարելի է մասնակցել «Սմարթ բոնուս» ծրագրին և ստանալ սմարթֆոնի արժեքի 50 տոկոսի չափով բոնուս:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---