Այսուհետ Hi-Line ինտերնետի բաժանորդավճարները կարելի է վճարել ՎՏԲ բանկի մասնաճյուղերում

Այսուհետ Hi-Line ինտերնետի բաժանորդավճարները կարելի է վճարել ՎՏԲ բանկի մասնաճյուղերում

PanARMENIAN.Net - «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը և «ԱրմենՏել»-ը ստորագրել են համագործակցության պայմանագիր, համաձայն որի 2011թ-ի դեկտեմբերի 1-ից բոլոր բաժանորդները կարող են վճարել Hi-Line ինտերնետ ծառայության բաժանորդավճարը ՎՏԲ-Հայաստան բանկի բոլոր մասնաճյուղերում: Այս մասին տեղեկացնում են «ԱրմենՏել»-ի մամլո ծառայությունից։

«Այսուհետև ՎՏԲ-Հայաստան բանկն իր բոլոր մասնաճյուղերում, բացի կոմունալ վճարումներից, բնակչությունից կընդունի նաև «ԱրմենՏել»-ի կողմից տրամադրվող Hi-Line ինտերնետի բաժանորդավճարները: Մենք ուրախ ենք տվյալ համագործակցության համար, քանի որ սա ևս մեկ քայլ է մեր հաճախորդների սպասարկումը հարմար և համալիր դարձնելու համար», - ասել է ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ` Վալերի Օվսյաննիկովը:

«Այսօր ամբողջ Հանրապետության տարածքում գործում է Beeline վաճառքի և սպասարկման 84 գրասենյակ, իսկ շնորհիվ «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի և «ԱրմենՏել»-ի համագործակցության մեր հաճախորդները կարող են վճարել ինտերնետ ծառայության դիմաց նաև բանկի մասնաճյուղերում», – նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Ներկա դրությամբ ՎՏԲ -Հայաստան բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը`68 մասնաճյուղ Հայաստանում, ինչը թույլ կտա բաժանորդներին իրականացնել Beeline ինտերնետ ծառայության վճարումները ՀՀ ամբողջ տարածքում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---