28 նոյեմբերի 2011 - 12:31 AMT
Բրազիլահայ կիթառահար Ժոաո Կույումջյանը ելույթ կունենա հռչակավոր Քարնեգի հոլլ-ում

Բրազիլահայ կիթառահար Ժոաո Կույումջյանը ելույթ է ունենալու Նյու Յորքի Քարնեգի հոլում այսօր` նոյեմբերի 28-ին: Ինչպես հայտնում է jornal.us-ը, համերգը կազմակերպել է Նյու Յորքում Բրազիլիայի հյուպատոսությունը: Կիթառահարը համերգում կատարելու է ավանդական բրազիլական մեղեդիներ, ինչպես նաև բրազիլացի կոմպոզիտորներ Ռաիմունդո Պենաֆորտեի և Ռիկարդո Կալդերոնիի ստեղծագործությունները:

Կույումջյանն իր համերգում հյուրընկալելու է նաև կիթառահարներ Պաուլո Մարտելլին և Ուելսոն Տրեմուրային, ֆլեյտահար Կատրին Ֆարենիշին և սոպրանո Մարթա Կուկուլարովային:

Պաուլո Մարտելլին Կույումջյանին ներկայացնում է որպես «իր սերնդի ամենա էքստրաօրդինար բրազիլացի կիթառահարներից մեկը»: