Ռուբեն Մելքոնայն. Դերսիմի իրադարձությունները կարելի է գնահատել որպես Ցեղասպանություն

Ռուբեն Մելքոնայն. Դերսիմի իրադարձությունները կարելի է գնահատել որպես Ցեղասպանություն

PanARMENIAN.Net - 1937-1938թթ. Դերսիմի իրադարձությունները (հայկական Ծոփք) ամբողջապես համապատասխանում են Ցեղասպանություն սահմանումին, այդ իրադարձությունները կարելի է համարել 1915թ. Ցեղասպանության շարունակությունը: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նա նշել է, որ արխիվային տվյալները վկայում են այն մասին, որ 1915թ. Ցեղասպանությունից հետո Դերսիմում ապաստան գտան մոտ 30 000 հայեր, որոնք միացան այնտեղ բնակվող հայերին: Դերսիմի վրա հարձակման ժամանակ թուրք հրամանատարները ոգևորում էին զինվորներին նրանով, որ «հարձակվում են ոչ թե քրդերի, այլ դավաճան հայերի վրա»:

Ըստ Մելքոնյանի, այդպիսով անգիտակցաբար և անուղղակի կերպով Էրդողանը նաև ներողություն է խնդրել հայերի ոչնչացման համար: Այդ առնչությամբ Մելքոնյանը նշել է, որ միջազգային ԶԼՄ-ները և ընդդիմությունը Թուրքիայում Դերսիմի իրադարձությունները կապել են Հայոց ցեղասպանության հետ: Փորձագետը հեգնանքով խորհուրդ է տվել Էրդողանին շարունակել թուրքական արխիվների ուսումնասիրությունները, ևս մեկ՝ 1915թ. Ցեղասպանության համար ներողություն խնդրելու համար:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե պահանջվի, ապա նա ներողություն կխնդրի Դերսիմի ջարդերի համար: Նա մեղադրել է ջարդերի կազմակերպման մեջ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը, որն այն ժամանակ իշխանության գլուխ էր անցել: Թուրքական իշխանությունները արյան մեջ խեղդեցին Դերսիմի ապստամբությունը: Տարբեր տվյալներով, կոտորածների զոհ դարձավ մոտ 100 հազար մարդ: Ցեղասպանությունից փրկված հազարավոր հայեր, 1938թ. կրկին ցեղասպանության ենթարկվեցին-

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---