
Նոյեմբերի 27-ին`ժամը 22.05-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի «Սորաններ» դենդրոպարկի տարածքում ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-21011» մակնիշի 24 ՍԼ 137 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ`1995 թվականին ծնված Ռոման Արամյան) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը:
Հրշեջ-փրկարարների ուժերով ձորից դուրս են բերվել Ռ.Արամյանը, ուղևորներ` 1973 թվականին ծնված Դավիթ Մելիքբեկյանը,1981 թվականին ծնված Սուրեն Մելիքբեկյանը, 1967 թվականին ծնված Ռաֆիկ Հովակիմյանը և 1979 թվականին ծնված Արտակ Թումանյանը և հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:
Տուժածները շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալ, որտեղ Ռ.Արամյանը, Դ.Մելիքբեկյանը, Ս.Մելիքբեկյանը և Ռ.Հովակիմյանը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ Ա.Թումանյանը ոտքի կոտրվածքով տեղափոխվել Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տուժածի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է միջին կայուն: