28 նոյեմբերի 2011 - 14:09 AMT
Վրաստանում արդեն պատրաստվում են Հայաստանի նախագահի այցին

Նոյեմբերի 29-ին կսկսվի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վրաստան: Ինչպես լրագրողներին ասել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն ավանդական ճեպազրույցի ժամանակ, դա կլինի երկօրյա պաշտոնական այց: Ինչպես հիշեցնում է GHN, սա պատասխան այց է, Վրաստանի նախագահը այցելել է Հայաստան դեռևս տարեսկզբին:

«Այցի շրջանակներում նախատեսվում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարցերի քննարկում: Կստորագրվեն մի շարք իրավական փաստաթղթեր, համաձայնագրեր, այդ թվում սահմանային համագործակցության, ստանդարտացման և մարզային ոլորտներում: Երկու երկրների ԱԳՆ-ների միջև նախատեսվում է համագործակցության մասին արձանագրության ստորագրումը»,-ասել է Կալանդաձեն: Նա հավելել է. «Մենք հուսով ենք, որ այցն էլ ավելի կամրապնդի մեր ամուր հարաբերությունները: Պաշտոնական ձևաչափի շրջանակներում նախատեսված են մշակութային միջոցառումներ, որոնց կմասնակցի հայկական պատվիրակությունը»: