Չի բացառվում, որ Իլիա Երկրորդը Երևան չի ժամանել առողջական խնդիրների պատճառով

PanARMENIAN.Net - Հարգելի պատճառներով ԱՊՀ երկրների հոգևոր առաջնորդների հանդիպման որոշ մասնակիցներ չկարողացան ժամանել Երևանում կայանալիք հավաքին: Այդ մասին Երևանում, լրագրողների հետ կայացած զրույցում հաղորդեց եպիսկոպոս Նաթան Հովհաննիսյանը: Համաձայն նրա խոսքերի, Միջին Ասիայից որոշ մասնակիցներ չեն կարողացել գալ եղանակային պայմանների պատճառով:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը չի ժամանել միջոցառմանը, եպիսկոպոսն ասել է, որ պատրիարքը հրավիրված է հյուրի կարգավիճակով և հիշեցրեց, որ Վրաստանն արդեն վաղուց չի հանդիսանում ԱՊՀ անդամ: . Ըստ նրա խոսքերի, այն, որ Իլիա Երկրորդը չի ժամանել հանդիպմանը, առանձնապես բան չի փոխում: Նա նաև ենթադրել է, որ միջոցառմանը պատրիարքի բացակայությունը չի կարող կապված լինել առողջության հետ:

Նոյեմբերի 29-30 Երևանում կկայանա ԱՊՀ երկրների հոգևոր առաջնորդների հանդիպում: Հոգևոր առաջնորդների հանդիպմանը ներկա կգտնվի նաև Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---