Արգենտինայի թենիսի հավաքականը La Cartuja մարզադաշտում պատրաստվում է Դևիսի Գավաթի եզրափակչին

Արգենտինայի թենիսի հավաքականը La Cartuja մարզադաշտում պատրաստվում է Դևիսի Գավաթի եզրափակչին

PanARMENIAN.Net - Արգենտինայի թենիսի հավաքականը ժամանել է Սևիլիայի La Cartuja մարզադաշտ և շարունակում է պատրաստվել Դևիսի Գավաթի եզրափակչին, որը տեղի կունենա Իսպանիայի հետ դեկտեմբերի 2-4:

Մոդեստո Վասկեսի ղեկավարությամբ մարզվում է Դավիթ Նալբանդյանը, Խուան Մարտին Դել Պորտոն, Խուան Մոնակոն, Խուան Իգնասիո Չելան և Էդուարդո Շվանակը:

Իսպանիայի հավաքականը ևս ժամանել է Սևիլիա, և, ինչպես հայտարարել է հավաքականի ավագ Ալբերտ Կոստան, միայնակ հանդես են գալու Դավիթ Ֆերրերը և Ռաֆայել Նադալը, իսկ զույգերով՝ Ֆերնանդո Վերդասկոն և Ֆելիսիանո Լոպեսը, հաղորդում է washingtontimes.com-ը:

Իսպանիայի հավաքականի պահեստայինների կազմում են Valencia Open-ի հաղթող Մարսել Գրանոլլերեսը և Մարկ Լոպեսը:

Արգենտինայի ավագ Վասկեսը նշեց, որ վիճակահանությունից հետո կբարձրաձայնի այն խաղացողների անունները, ովքեր կխաղան միայնակ կամ զույգերով:

Իսպանիայի և Արգենտինայի հավաքականները Դևիսի Գավաթի եզրափակչում հանդիպել են 2008 թվականին: Այն ժամանակ 3:2 հաշվով հաղթանակ էին տոնում իսպանացիները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---