28 նոյեմբերի 2011 - 16:31 AMT
Հայաստանի նախագահը տարածաշրջանային հարցեր է քննարկել ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտին, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

Զրուցակիցները քննարկել են Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության և տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման հետ կապված հարցեր: