28 նոյեմբերի 2011 - 17:36 AMT
ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունները Ամերիկյան համալսարանի ուսանողներին

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողներին, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություներն ու առաջնահերթությունները, անցյալ շաբաթ Եվրոպական երկրների մի շարք մայրաքաղաքներ կատարած իր այցելությունների արդյունքները:

Պատասխանելով ուսանողների հարցերին` նախարար Նալբանդյանը մանրամասն խոսեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին: