Երևանի փողոցների ու բակերի 10 տոկոսը դեռևս լուսավորված չէ

Երևանի փողոցների ու բակերի 10 տոկոսը դեռևս լուսավորված չէ

PanARMENIAN.Net - Անդրադառնալով բակային տարածքներում խաղահրապարակների տեղադրման ծրագրին` հերթական խորհրդակցության ժամանակ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների կողմից գույքագրել և ներկայացնել այն հասցները, որտեղ նպատակահարմար է խաղահրապարկների տեղադրումը: 2012 թվականի բյուջեում նախատեսվող միջոցներից բացի, քաղաքապետն առաջարկել է մանկական խաղերի տեղադրման ծրագրի հետ կապված բանակցել նաև հնարավոր ներդրողների հետ:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև գույքագրել մայրաքաղաքի բոլոր այն երկրորդական փողոցներն ու բակային տարածքները, որոնք արտաքին լուսավորության ապահովման անհրաժեշտություն ունեն:

«Երքաղլույս» ընկերության տնօրենը զեկուցել է, որ, չնայած վերջին տարիներին մեծ աշխատանքներ են տարվել մայրաքաղաքի տարբեր հատվածներում լուսավորության անցկացման և ապահովման ուղղությամբ, այդուամենայնիվ դեռ 10 տոկոսի չափով աշխատանքներ կան, որի համար կատարվել է համապատասխան ֆինանսական հաշվարկ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---