Երևան է ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ապագա համանախագահ Ժակ Ֆորը

Երևան է ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ապագա համանախագահ Ժակ Ֆորը

PanARMENIAN.Net - Տարածաշրջանային այցի շրջանակում Երևան են ժամանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), ինչպես նաև Հարավային Կովկասում ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Համանախագահների հետ միասին Հայաստան է ժամանել ՄԽ ապագա համանախագահ Ժակ Ֆորը, որը մինչ այդ հայտագրված չէր: Տեղեկատվության համաձայն, նա Ֆասյեին կփոխարինի 2012թ. հունվարին:

Պատվիրակությունն արդեն հանդիպել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ դա կլինի Ֆասյեի վերջին այցը տարածաշրջան` ԵԱՀԿ ՄԽ համանախագահի դերում:

Ժակ Ֆորը ներկայումս Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանն է:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---