Վերին Լարս հսկիչ-անցագրային կետում տրանսպորտի երթևեկության վրա սահմանափակումներ են դրվել

Վերին Լարս հսկիչ-անցագրային կետում տրանսպորտի երթևեկության վրա սահմանափակումներ են դրվել

PanARMENIAN.Net - Եղանակային պայմանների պատճառով մի շարք լեռնանցքներում, այդ թվում` Ռուսաստանի և Վրաստանի սահմանին Վերին Լարս հսկիչ-անցագրային կետում տրանսպորտի երթևեկության վրա սահմանափակումներ են դրվել, այդ ՀԱԿ-ը գործելու է մինչև ձմռան վերջ, հաղորդում են վրացական ԶԼՄ-ները: Նախ և առաջ սահմանափակումները վերաբերում են կցասայլերով, ինչպես նաև խոշոր բեռնատար տրանսպորտին, որի երթևեկությունը վտանգավոր է ուժեղ սառնամանիքի պատճառով:

Ներկայումս Վրաստանի ողջ տարածքում ձյուն է տեղում: Լեռնային շրջաններում ձյան ծածկի բարձրությունը հասել է 2 մետրի: Վրաստանի Ավտոճանապարհների բաժանմունքի աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ շուրջօրյա ռեժիմով ձյունից մաքրում են ճանապարհները: Օդերևութաբանների կանխատեսմամբ, լեռնային շրջաններում ուժեղ մրրիկ է սպասվում, իսկ հարթավայրային շրջաններում օդի ջերմաստիճանը կիջնի մինչև -8ºС: Նոյեմբերի 29-ից եղանակային պայմանները կվատթարանան, սառը քամին կուժեղանա: Վրաստանում եղանակը դեպի լավը կփոխվի դեկտեմբերի 2-ից ոչ շուտ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---