ԵԱՀԿ Մինսկի խումբը Ժակ Ֆորին կծանոթացնի Արցախի հետ

ԵԱՀԿ Մինսկի խումբը Ժակ Ֆորին կծանոթացնի Արցախի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարարությունում լրագրողների հետ հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հրաժարվել են մեկնաբանել Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում առկա լարվածությունը: Պատասխանելով այն հարցին, թե ֆրանսիական համանախագահ Բեռնար Ֆասյեն ինչ խորհուրդ կտա իր հետնորդ Ժակ Ֆորին ՄԽ-ում նրա առաջիկա աշխատանքում, Բեռնար Ֆասյեն նկատել է, որ Ժակ Ֆորը շատ փորձառու դիվանագետ է և գլուխ կհանի Մինսկի խմբում իր խնդրից` հավելելով, որ նրան երկար տարիներ է ճանաչում:

Համանախագահները նշել են, որ վաղը իրենք կմեկնեն Արցախ, կհատեն շփման գիծը և հաջորդ օրը` նոյեմբերի 30-ին, արդեն կհանդիպեն Ադրբեջանի նախագահի հետ:

Նոյեմբերի 28-ին տարածաշրջանային այցի շրջանակում Երևան են ժամանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), ինչպես նաև Հարավային Կովկասում ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Համանախագահների հետ միասին Հայաստան է ժամանել ՄԽ ապագա համանախագահ Ժակ Ֆորը, որը մինչ այդ հայտագրված չէր:

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---