Հայաստանի նախագահը ծանոթացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահի հետ

Հայաստանի նախագահը ծանոթացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

Հանդիպման սկզբում Բեռնար Ֆասհեն հանրապետության ղեկավարին ներկայացրել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի պաշտոնում իրեն փոխարինող Ժակ Ֆորին:

Վիլնյուսում դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին ընդառաջ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր:

Սերժ Սարգսյանը և Մինսկի խմբի համանախագահները խոսել են նաև հակամարտության կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---