29 նոյեմբերի 2011 - 09:33 AMT
2009 թվականից ի վեր Իսրայելն առաջին անգամ հրթիռակոծվել է Լիբանանի տարածքից

Սկսած 2009 թվականից Իսրայելն առաջին անգամ հրթիռակոծվել է Լիբանանի տարածքից: Ինչպես հաղորդում է «Իսրայելի նորություններ» կայքը, հրթիռներ են բաց թողնվել Արևմտյան Գալիլեայի ուղղությամբ: «Հրթիռներից մեկն ընկել է քաղաքի մերձակայքում, իսկ մյուսը՝ սահմանային պատնեշների մոտ: Համենայն դեպս հրթիռներից մեկը չի պայթել, սակայն ընկել է մերձակա գյուղերից մեկի հավաբնի մոտ՝ պատճառելով նյութական վնաս: Տուժածներ չկան, միջադեպի քննությունը շարունակվում է»՛,- ասվում է հաղորդագրությունում:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, ի պատասխան այդ հարվածին իսրայելական բանակը գնդակոծել է Լիբանանի տարածքը: