Ադրբեջանական կողմը նախօրեին ևս մեկ զոհ է ունեցել Մարտակերտի ուղղությամբ![]() ![]() PanARMENIAN.Net - Երեկ նոյեմբերի 28-ին ողջ օրը, երբ Հայաստանում էր գտնվում Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն, ղարաբաղաադրբեջանական շփման գծում պարբերաբար խախտվել է հրադադարի ռեժիմը: Այս մասին հաղորդում է «Հայկական ժամանակը»: ԼՂՀ պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը հայտնել է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակել է և հայկական զորքերի կողմից ստացել համարժեք պատասխան: Նա հաղորդել է, որ ըստ հայկական հետախուզության տվյալների՝ ադրբեջանական կողմը նախօրեին ևս մեկ զոհ է ունեցել Մարտակերտի ուղղությամբ, իսկ հայկական կոզմից նոր զոհ չկա: Ինչպես արդեն հայտնել էինք, ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած հաղորդագրությունը, ըստ որի ադրբեջանական կողմը վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արցախի ու Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում 8 հայ զինվորի է սպանել, չի համապատասանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊԲ մամլո ծառայության պետ Սենոր Հասրաթյանը: Նա նշեց, որ դա հերթական ապատեղեկատվությունն է: «Ադրբեջանական կողմը, երևի, պարզապես անտեղյակ է իր բանակում տեղի ունեցող իրադարձություններից, իրավիճակին: Այսպիսի տեղեկատվություն տարածելով` նրանք փորձում են իրենց 8 զոհերի իրողությունը վերագրել հայկական բանակին կամ հանգստացնել սեփական ժողովրդին»,- ասաց Սենոր Հասրաթյանը` հավելելով, որ դա «ներքին սպառման համար տրված տեղեկատվություն է»: Նոյեմբերի 19-ին` ժամը 08:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակած կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Արեն Արմենի Սիմոնյանը: Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, նոյեմբերի 20-ին ժամը 08:50-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում (Կուրոպատկինոյի ուղղություն) ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հակառակորդի կողմից արձակված գնդակից կրծքավանդակի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Միհրան Արմենի Մարգարյանը: Միայն անցած շաբաթվա ընթացքում, ի պատասխան նոյեմբերի 19-ին և 20-ին առաջնային գծում հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում ՊԲ-ի կրած երկու զինվորի կորստի, հայկական կողմը, ինչպես և նախապես զգուշացրել էր, դիմել է պատժիչ գործողությունների: Ըստ ՊԲ հետախուզության տվյալների, նոյեմբերի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկած կանխարգելիչ գործողությունների արդյունքում տվել են մինչև 8 զոհ և վիրավոր: ![]() ![]() Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |