29 նոյեմբերի 2011 - 09:43 AMT
ԱՄՆ և Գերմանիան հորդորում են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին՝ վճռորոշ գործողություններ սկսել Սիրիայի դեմ

ՄԱԿ-ում ԱՄՆ և Գերմանիայի ներկայացուցիչները հորդորել են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին՝ վճռորոշ գործողություններ սկսել Սիրիայի դեմ: Ինչպես հաղորդում է Բի-բի-սիի ռուսական ծառայությունը, ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սյուզան Ռայսը հայտարարել է, որ նման գործողությունների համար ժամանակը եկել է: Իր հերթին նԳերմանիայի ներկայացուցիչ Պետեր Վիտտիխը ՄԱԿ-ին կոչ արեց մի կողմ չքաշվել:

ԱՄՆ և Գերմանիայի դիվանագետների հայտարարությունները հետևեցին Սիրիայի դեմ Արաբական պետությունների լիգայի կողմից պատժամիջոցների ընդունմանն ու ՄԱԿ-ի հաշվետվության հրապարակմանը, որտեղ հաղորդագրություններ են պարունակվում հակակառավարական ելույթների ժամանակ մարդկանց իրավունքների խախտման մասին:

Ավելի վաղ՝ երկուշաբթի, ԱՄՆ և Եվրամիությունը Սիրիային կոչ արեցին անմիջապես դադարեցնել բռնությունը և պայմաններ ստեղծել իշխանության խաղաղ և ժողովրդավարական փոխանցման համր: