ԱՄՆ փոխնախագահը Թուրքիայում կքննարկի հայ- թուրքական հարաբերությունները

ԱՄՆ փոխնախագահը Թուրքիայում կքննարկի հայ- թուրքական հարաբերությունները

PanARMENIAN.Net - ԱՄՆ փոխնախագահը Ջոզեֆ Բայդենն առաջիկա օրերին Թուրքիայում կքննարկի հայ-թուրքական հարաբերությունները, իսկ Հունաստանում՝ տնտեսական խնդիրները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Նրա առաջին կանգառն է լինելու Անկարան, ուր նա կժամանի դեկտեմբերի 2-ին: Անկարայում նա կհանդիպի թուրք առաջնորդների հետ, ապա կուղևորվի Ստամբուլ, որտեղ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 3-ին, ելույթով հանդես կգա ձեռներեցության համաշխարհային գագաթաժողովում, որն անց է կացվում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից»,- երկուշաբթի հատուկ մամլո ճեպազրույցում ասել է ազգային անվտանգության փոխնախագահի խորհրդական Թոնի Բլինկենը:

Անկարայում Բայդենին սպասվում է նաև հանդիպում վարչապետի և նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ:

«Մենք ակնկալում ենք, որ Անկարայում կայանալիք բանակցություններում կողմերը կքննարկեն հարցերի լայն շրջանակ՝ կապված ԱՄՆ և Թուրքիայի գործըկերության և համագործակցության հետ… Հանդիպման ծրագրի մեջ, ամենայն հավանականությամբ, կընդգրկվեն Աֆղանստանը, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները»,- նշել է Բլինկենը:

Բայդենի և Թուրքիայի ղեկավարների զրույցի հիմանական թեմաներից կլինեն Կիպրոսը, ահաբեկչության դեմ պայքարը, առևտրի զարգացումը և թուրք-ամերիկյան ներդրումների ավելացումը, ինչպես նաև հարցեր՝ կապված վերջին «արաբական հեղափոխությունների հետ»:

Թուրքիայից Բայդենը կուղևորվի Հունաստան, որտեղ կհանդիպի երկրի նոր վարչապետ Լուկաս Պապադիմոսի և նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ: Դեկտեմբերի 5-ին Բայդենը կվերադառնա ԱՄՆ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---