Բարաք Օբաման ցավակցություն է հայտնել ՆԱՏՕ-ի պատճառով զոհված 24 պակիստանցի զինվորների մահվան կապակցությամբ

Բարաք Օբաման ցավակցություն է հայտնել ՆԱՏՕ-ի պատճառով զոհված 24 պակիստանցի զինվորների մահվան կապակցությամբ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողբերգություն է որակել ՆԱՏՕ-ի՝ նոյեմբերի 26-ին հասցված օդային հարվածի հետևանքով 24 պակիստանցի զինվորականների մահը, հաղորդում է Բի-բի-սիի ռուսական ծառայությունը: Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին հաղորդում է, որ նախագահը ցավակցություն է հայտնել զոհված զինվորների ընտանիքներին և Պակիստանի ժողովրդին: Քարնին նաև նշել է, որ Միացյալ Նահանգների և Պակիստանի միջև հարաբերությունները մնում են շատ կարևոր երկու երկրների համար:

Պակիստանի կառավրությունը զինվորականների մահվան ելքով միջադեպը որակել է որպես երկրի ինքնիշխանության և միջազգային ուժերի՝ Աֆղանստանում ունեցած մանդատի խախտում: Ավելի վաղ աֆղան զինվորականները մերժել էին հաղորդագրություններն այն մասին, որ ՆԱՏՕ-ի օդային հարվածը հրահրվել է սահմանի վրա փոխհրաձգությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---