2014 թ. ԱԱ նախընտրական փուլը Հայաստանի հավաքականը կսկսի Մալթայի հետ խաղով և կավարտի Իտալիայում

2014 թ. ԱԱ նախընտրական փուլը Հայաստանի հավաքականը կսկսի Մալթայի հետ խաղով և կավարտի Իտալիայում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28-ին Պրահայում հաստատվեց 2014 թվականի Ֆուտբոլի Աշխարհի առաչնության В խմբի նախընտրական փուլի խաղացանկը: Հայաստանի ազգային հավաքականը առաջին խաղը կանցկացնի 2012 թ.-ի սեպտեմբերի 7-ին ընդդեմ Մալթայի: Հետո սեպտեմբերի 11-ին Բուլղարիայում կխաղա այդ երկրի հավաքականի հետ:

Խմբում վարկանիշով առաջին՝ Իտալիայի հավաքականի հետ Վարդան Մինասյանի սաները կխաղան Երևանում հոկտեմբերի 12-ին:

2013 թ.-ին հայկական հավաքականը 7 խաղերից 4-ը կանցկացնի սեփական դաշտում:Մարտի 26-ին Հայաստանը կընդունի Չեխիային, հունիսի 7-ին՝ Մալթային, հունիսի 11-ին՝ կխաղա Դանիայում: Սեպտեմբերի 6-ին Հայաստանը կուղևորվի Չեխիա, սեպտեմբերի 10-ին Երևանում կկայանա Դանիայի դեմ խաղը, իսկ հոկտեմբերի 11-ին՝ Բուլղարիայի: Հայաստանի հավաքականի համար նախընտրական մրցաշարի վերջին խաղը կկայանա 2013թ. հոկտեմբերի 15-ին Իտալիայում:

2014 թ. ԱԱ նախընտրական փուլը Հայաստանի հավաքականը կսկսի Մալթայի հետ խաղով և կավարտի Իտալիայում

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---