Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տ հավաքականի մրցակիցները ԵԱ էլիտ ռաունդում կորոշվեն նոյեմբերի 29-ին

Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տ հավաքականի մրցակիցները ԵԱ էլիտ ռաունդում կորոշվեն նոյեմբերի 29-ին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-ին Նյոնում կանցկացվի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության էլիտ ռաունդի վիճակահանություն մինչև 19 տարեկան պատանիների շրջանում:

Մինչև վիճակահանությունը հավաքականները՝ համապատասխան իրենց միավորներին, բաժանվել են 4 խմբերի, որոնցից յուրաքանչյուրում հայտնվելեն 7 թիմեր:

Հայաստանի պատանեկան հավաքականը С խմբում է հայտնվել Վրաստանի, Ռումինիայի, Սլովենիայի, Իռլանդիայի, Չեխիայի և Թուրքիայի հավաքականների հետ միասին:

А խմբում են հայտնվել Անգլիան, Ֆրանսիան, Իսպանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Պորտուգալիան, Հունաստանը, Հունգարիան, В խմբում՝ Գերմանիան, Խորվաթիան, Բելգիան, Ուկրաինան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Դանիան, D խմբում՝ Ավստրիան, Նորվեգիան, Կիպրոսը, Իսրայելը, Իտալիան, Սերբիան, Չերնոգորիան, փոխանցում է ՈՒԵՖԱ պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---