Վարդան Օսկանյան. Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները Հայաստանի համար հավասար կլինեն երրորդ փակ սահմանին

Վարդան Օսկանյան. Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները Հայաստանի համար հավասար կլինեն երրորդ փակ սահմանին

PanARMENIAN.Net - Իրանի հանդեպ պատժամիջոցները դեռ չեն անդրադարձել Հայաստանի վրա, սակայն, եթե Թեհրանի հանդեպ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառվեն, դրանք կվնասեն նաև Հայաստանին: Այդ մասին Քաթարի Al Jazzera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, որը նոյեմբերի 26-ին «Եվրագոտու խնդիրների ազդեցությունը» ծրագրի հյուրն էր:

«Հայաստանը միջազգային հանրության անդամ է և պարտավոր է հարգել պատժամիջոցների դրույթները: Ուստի Հայաստանը միշտ հանդես է գալիս բանակցությունների օգտին: Իրանի հանդեպ լրացուցիչ պատժամիջոցները Հայաստանի համար հավասար կլինեն երրորդ փակ սահմանին»,-ասել է նա:

Լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու մտադրությունները հնչեցին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ զեկույցից հետո: ՄԱԿ-ի վերջին զեկույցում ասված է, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները ստացել են ակնհայտ ապացույցներ այն բանի մասին, որ Իրանը փորձում է ստեղծել միջուկային զենք, սակայն Թեհրանը դա կտրականապես ժխտում է:

Իրանական իշխանությունները պնդում են, որ երկրի միջուկային ծրագիրը հետապնդում է բացառապես խաղաղ նպատակներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---