29 նոյեմբերի 2011 - 11:23 AMT
Հայաստանի ֆինանսների նախարարը կմասնակցի Եվրասիական զարգացման բանկի նիստին

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մեկնել է Մոսկվա, որտեղ նա կմասնակցի Եվրասիական զարգացման բանկի հերթական նիստին:

Ինչպես հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, նիստի ընթացքում կքննարկվեն մի շարք հարցեր:

Եվրասիական զարգացման բանկը հանդիսանում է միջազգային ֆինանսական կազմակերպություն՝ հիմնված Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թ-ի հունվարին:

ԵԱԶԲ կանոնադրական կապիտալը գերազանցում է 1.5 մլրդ դոլարը: Բանկի մասնակից պետություններ են հանդիսանում Ռուսաստանը, Ղազախստանը, Բելարուսը, Տաջիկստանը, Հայաստանը և Ղրղզստանը: