Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են ռազմական կադրերի պատրաստման ոլորտում համագործակցությունը

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են ռազմական կադրերի պատրաստման ոլորտում համագործակցությունը

PanARMENIAN.Net - 2011թ. նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ գնդապետ Ե.Վասիլևին: Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը, նկատի ունենալով ՀՀ և ՌԴ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների ընդհանուր մոտեցումները, հանդիպման ընթացքում քննարկվեցին Ռուսաստանի բուհերում ուսուցման կազմակերպման և կատարելագործման խնդիրները, կրթության և կադրերի պատրաստման ոլորտում համագործակցության հեռանկարները, ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում:

Հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները` ռազմական կրթական համակարգերի համատեղելիության ապահովման նպատակով կողմերը կարևորեցին զինվորական կադրերի պատրաստման ծրագրերի, որակավորման բնութագրերի պահանջների համակարգման աշխատանքների շարունակման, ինչպես նաև զինծառայողների ուսուցման մեթոդների նկատմամբ մոտեցումների մշակման անհրաժեշտությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---