Ստեղծվել է ավելի քան 3մլն հոդվածով առաջին Հայկական վիրտուալ գիտական գրադարանը

Ստեղծվել է ավելի քան 3մլն հոդվածով առաջին Հայկական վիրտուալ գիտական գրադարանը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կայացավ առաջին «Հայկական վիրտուալ գիտական գրադարան» պորտալի՝ armeniavsl.org-ի շնորհանդեսը։

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն իր խոսքում նշեց, որ մեծ թվով գիտական ամսագրեր Հայաստանում չեն կարողանում հասանելի լինել և այս կայքի բացումը կլուծի այդ խնդիրը։ Նա նաև հավելեց, որ այս նախագիծը մյուս կողմից զարկ կտա էլեկտրոնային ամսագրերի զարգացմանը։ Նրա խոսքով, Հայաստանում կա ընդամենը երեք գիտական էլեկտրոնային ամսագիր։ Հայկական Վիրտուալ գիտական գրադարանի շնորհանդեսին ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը։ Նրա խոսքով, այս կայքի շնորհիվ արտերկրի գիտնականները կծանոթանան հայ գիտնականների աշխատանքներին և հակառակը։ Նրանց հասանելի կլինի ՄԱԿ-իResearch4Life ծրագրի ավելի քան 8000 գիտական ամսագիր։

armeniavsl.org-ը բաց է Հայաստանի և միջազգային գիտական ինստիտուտների համար։ Վերջիններս, բաժանորդագրվելով վիրտուալ գրադարանին, կարող են օգտվել այնտեղ տեղ գտած ավելի քան 3 միլիոն գիտահետազոտական հոդվածներից։ Կայքում յուրաքանչյուրը կունենա իր էջը, անունը և գաղտնաբառը։ Հոդվածներն այնտեղ դասակարգված են ըստ ոլորտների։ Անհրաժեշտ հոդվածը գտնելու համար կայքում կա որոնման հնարավորություն։ Հասանելի են պարզ և ընդլանված որոնումներ։

Կայքը ստեղծվել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գրադարանի և «Քաղաքացիական հետազոտությունների եւ զարգացման հիմնադրամ Գլոբալ»-ի (CRDF Global) նախաձեռնությամբ։

Հղումներ թեմայով.
5  29.11.11 - ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունում կայացավ «Հայկական Վիրտուալ Գիտական Գրադարան» ծրագրի շնորհանդեսը
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---