29 նոյեմբերի 2011 - 14:10 AMT
2013 թ սկսած Հայաստանում բոլոր դեղերի ներդիրները կլինեն նաև հայերենով

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի գլխավորությամբ ձեռնամուխ է եղել դեղերի ոլորտում առկա խնդիրների լուծմանը: Նման՝ մասնակիորեն լուծված խնդիրների շարքում նա նշել է, որ դեղերի գովազդն արդեն վերահսկվում է մի շարք օրենքներով, բայց կարելի է հանդիպել թռուցիկներ, որոնք տեղադրված են դեղատներում, և որոնք առայժմ ոչ մի կերպ հնարավոր չէ վերահսկել, քանի որ դրանք հանդիսանում են մատակարարների և դեղատների ներկայացուցիչների միջև անմիջական գործունեության արդյունք: Բացի դրանից, ըստ նրա, մինչ օրս խախտվում են սպառողների իրավունքները, քանի որ ներդիրների և փաթեթավորման վրա բացակայում է հայերենով տեղեկատվությունը:

Սոցիալակն բնույթ ունեցող արդիական խնդիրների թվին Կարեն Ավագյանը դասեց 200 տոկոսի հասնող արժեքի հավելումը, որը ևս վերահսկման ենթակա չէ: Այս առնչությամբ պատգամավորն առաջարկեց հաստատել ցուցակը և գնային արգելքները, որոնցից բարձր դեղատներն իրավունք չեն ունենա դեղերի գները սահմանելու: Բացի այդ, կա միայն բրենդային ապրանքանիշերի առաջխաղացման խնդիրը, ընդ որում, որ գոյություն ունեն համարժեք դեղամիջոցներ, որոնք վաճառվում են ավելի ցածր գներով: «Այստեղ հստակեցված չէ մարքեթինգային բաղկացուցիչը: Շատ հաճախ ընկերությունը և բժիշկները համաձայնեցնում են այդ բրենդային դեղերի վաճառքը, և ոչ ոք չի կարգավորում այս ոլորտը»,- ընդգծեց նա:

Այլ խնդիրների թվում են նաև դեղատներում աշխատող ոչ մասնագետները: «Մեր ազգը սիրում է լսել դեղատան աշխատակցի խորհուրդները, և այդ դեպքում նա դառնում է բժիշկ»,-,- հավելեց պատգամավորը:

Իր հերթին Հայաստանի Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն ընդգծեց, որ դեղերի անվտանգության հարցը հանդիսնում է ոչ միայն պետական կառույցի խնդիր, այլ նաև հասարակության: Առնչվելով Երիտասարդական հիմնադրամի կողմից նշված մի շարք խնդիրների, նա հաղորդեց, որ Հայաստանի կառավարության կողմից ընդունված որոշումների համաձայն, արդեն 2013 թվականից, մասնավորապես, բոլոր ներդիրները կթարգմանվեն հայերեն, համապատասխան որոշմամբ կնշվի նաև դեղի պահպանման ջերմաստիճանը, հաստատված է նաև դրանց տեղափոխման և դասավորության կարգը: