29 նոյեմբերի 2011 - 14:53 AMT
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն իմացել է ԵԱ նախընտրական փուլի իր մրցակիցներին

Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականն իմացել է Եվրոպայի 2012-13թթ առաջնության նախընտրական փուլի իր մրցակիցներին:

Նոյեմբերի 29-ին Նյոնում անցել է վիճակահանություն, որտեղ Հայաստանի հավաքականը հայտնվել է 9-րդ խմբում: Նրա մրցակիցներն են լնելու Շոտլանդիան, Շվեյցարիան և Ռումինիան:

Նախընտրական փուլի հանդիպումները կխաղարկվեն 2012 թվականի աշնանը: Էլիտ փուլում 2013-ի գարնանը ելույթ կունենան յուրաքանչյուր քառյակից երկուական թիմ, երրորդ տեղը զբաղեցրած լավագույն թիմը (խմբի առաջին երկու թիմերի հետ խաղերի արդյունքներով), ինչպես նաև վարկանիշով առաջատար Իսպանիայի, Սերբիայի և Թուրքիայի թիմերը: Էլիտ փուլի 7 հաղթող թիմեր առաջնությունն ընդունող Լիտվայի հետ մեկտեղ կհայտնվեն եզրափակիչ մրցաշարում: