6  29.11.11 - «Ամերիաբանկ»-ը և Ասիական զարգացման բանկը ստորագրեցին համագործակցության հուշագիր

ԱԶԲ-ն 20 մլն դոլար կհատկացնի Ամերիաբանկին՝ ՓՄՁ-ների գործունեության ֆինանսավորման համար

ԱԶԲ-ն 20 մլն դոլար կհատկացնի Ամերիաբանկին՝ ՓՄՁ-ների գործունեության ֆինանսավորման համար

PanARMENIAN.Net - Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ստորագրեցին պայմանագիր` 20 մլն ԱՄՆ դոլարի չափով Ամերիաբանկին վարկ տրամադրելու մասին: Վարկը, որը տրամադրվում է 5տարի մարման ժամկետով, ուղղվելու է Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, որոնք կազմում են երկրի ձեռնարկատիրական գործունեության գրեթե 98%-ը և ապահովում են երկրի համախառն ներքին արդյունքի ու զբաղվածության 40%-ը: Վարկային նոր միջոցները մեծապես կխթանեն հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեության ընդլայնումն ու զարգացումը և կնպաստեն երկրի տնտեսական աճին, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու աղքատության մակարդակի նվազմանը:

«Հայաստանյան ՓՄՁ-ների խթանման, ինչպես նաև երկրի ֆինանսական հատվածի աջակցման նպատակով վարկի տրամադրումը ԱԶԲ-ի առաջին և ամենածավալուն նախաձեռնությունն է: Օգնելով փոքր ձեռնարկություններին ստանալ ֆինանսական միջոցներ` մենք նաև նպաստում ենք տեղական շուկայում ՓՄՁ-ների և խոշոր ձեռնարկությունների միջև հավասար բիզնես պայմանների ստեղծմանը, որն էլ կնպաստի Հայաստանի մրցունակության բարձրացմանը միջազգային ասպարեզում» – ասել է Հայաստանում ԱԶԲ-ի ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլը: Նա նշել է նաև, որ փոքր ձեռնարկությունների աճը կստեղծի նոր աշխատատեղեր ու կխթանի տնտեսության աճը, ինչպես նաև կաջակցի երկրում տնտեսության ու ձեռնարկատիրության բազմազանության ապահովմանը:

Ամերիաբանկի Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը նշեց. «Փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելը Ամերիաբանկի վարկային քաղաքականության առաջնահերթ ուղղություններից է: Հիմք ընդունելով ՓՄՁ-ների կողմից վարկերի նկատմամբ մեծ պահանջարկը` Ամերիաբանկը դեռևս 2009թ. երկրորդ կիսամյակից ակտիվորեն ֆինանսավորում է այդ ոլորտը: ԱԶԲ-ից ներգրավված միջոցները զարգացման նոր հնարավորություններ կստեղծեն ՓՄՁ-ների համար, ինչը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանն ու զբաղվածության մակարդակի բարձրացմանը»: Նա նշեց նաև, որ Ամերիաբանկը միջազգային կառույցների հետ կնքել է ֆինանսական միջոցների ներգրավման պայմանագրեր գրեթե 150 մլն ԱՄՆ դոլարի չափով, որի զգալի մասն ուղղվել է ՓՄՁ-ների ֆինանսավորմանը, Ամերիաբանկն ունի ՀՀ բանկային համակարգում ամենամեծ վարկային պորտֆելը կորպորատիվ հաճախորդների գծով, որը կազմում է ավելի քան 300 մլն ԱՄՆ դոլար:

Այս նոր վարկային ծրագրի շրջանակներում Ամերիաբանկը բիզնես վարկեր կտրամադրի ոչ միայն Երևան քաղաքի, այլև Հայաստանի մարզերի փոքր և միջին ձեռնարկություններին:

ԱԶԲ կողմից Բանկին կտրամադրվի նաև փորձագիտական աջակցություն` ՓՄՁ-ներին առավել ընդլայնված ծառայություններ մատուցելու նպատակով, ինչը կմեծացնի Բանկի կողմից ՓՄՁ վարկավորման ծավալները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---