Ամերիաբանկը մտադիր է 2012թ. կրկնապատկել ՓՄՁ-ների վարկավորումը

Ամերիաբանկը մտադիր է 2012թ. կրկնապատկել ՓՄՁ-ների վարկավորումը

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի վարկային պորտֆելը փոքր ու միջին ձեռնարկատիրության գծով կազմում է կորպորատիվ պորտֆելի շուրջ 30 տոկոսը կամ մոտ 100 մլն դոլար: «Մենք մտադիր ենք 2012թ. կրկնապատկել ՓՄՁ-ների վարկավորումը»,-հայտարարել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը: Նոյեմբերի 29-ին Երևանում Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) և «Ամերիաբնակ» ՓԲԸ-ն պայմանագիր են ստորագրել 20 մլն դոլարի չափով՝ փոքր ու միջին ձեռնարկատիրությանն աջակցելու համար:

Ըստ նրա, հաջորդ տարի համապատասխանաբար կաճի նաև կորպորատիվ պորտֆելը, որն այժմ կազմում է 300 մլն դոլար, միաժամանակ մինչև 40 տոկոս կավելանա նաև ՓՄՁ-ների վարկային պորտֆելը:

Պետք է նշել, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն նպատակ ունի դառնալու ունիվերսալ բանկ և մտադիր է միաժամանակ ամրացնել իր դիրքերը Հայաստանի բանկային համակարգի նաև այլ հատվածներում:

6  29.11.11 - «Ամերիաբանկ»-ը և Ասիական զարգացման բանկը ստորագրեցին համագործակցության հուշագիր
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---