Վրաստանի նախագահը գտնում է, որ միասնական Կովկասի հայեցակարգը թույլ կտա կարգավորել բոլոր հակամարտությունները

Վրաստանի նախագահը գտնում է, որ միասնական Կովկասի հայեցակարգը թույլ կտա կարգավորել բոլոր հակամարտությունները

PanARMENIAN.Net - Միասնական Կովկասի հայեցակարգը թույլ կտա կարգավորել բոլոր հակամարտությունները, որոնք առաջացել են կայսերական ուժերի հրահրմամբ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Թբիլիսիում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ճեպազրույցում:

«Կայսերական ուժերը իրենց հարաբերությունները մեր երկրների հետ կառուցել են «բաժանիր և տիրիր» սկզբունքով, ինչն իր պտուղները տվեց, սակայն, այսօր մենք պետք է մեր հարաբերությունները կառուցենք նոր սկզբունքների վրա՝ ապահովելով մեր երկրների անվտանգությունն ու կայունությունը»,-ասել է նա: Ըստ Սահակաշվիլիի, բոլոր հակամարտությունները Կովկասում «դրսից են հրահրված»:

«Հակամարտությունները մեզ դրսից են պարտադրված և մենք պետք է ձերբազատվենք նրանցից, հարկավոր են ուղիղ բանակցություններ առանց երրորդ ուժերի մասնակցության»,-ասել է նա:

Միասնական Կովկասի մասին նախաձեռնությամբ Վրաստանի նախագահը հանդես եկավ Եվրախորհրդարանում անցյալ տարվա վերջում: Նա ասաց, որ այլընտրանք միավորված Կովկասին չկա:

«Մեր շահերից է բխում միասնական քաղաքական ու տնտեսական տարածքի ստեղծումը, ինչը թույլ կտա միասին ինտեգրվել Եվրոպային և դառնալ նրա մի մասը»,-ասել է Սահակաշվիլին:

Սահակաշվիլին հույս է հայտնել, որ իր հայացքները կիսում են նաև տարածաշրջանի մյուս երկրների ղեկավարները, հայտնում է «Թրենդը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---