Վրաստանի նախագահ. Հայ-վրացական սահմանին մաքսային և սահմանային ռեժիմն առավելագույնս կպարզեցվի

Վրաստանի նախագահ. Հայ-վրացական սահմանին մաքսային և սահմանային ռեժիմն առավելագույնս կպարզեցվի

PanARMENIAN.Net - Վրաստանը հանդես է գալիս հայ-վրացական սահմանին մաքսային և սահմանային ռեժիմն առավելագույնս պարզեցնելու օգտին: Այդ մասին Թբիլիսիում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ճեպազրույցում հայտնել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

«Մեր քաղաքացիները միայն մեկ ստուգում են անցնելու սահմանին. Հայաստանից եկողները` հայկական, իսկ Վրաստանից եկողները` վրացական սահմանին: Մենք աշխատում ենք նաև այն ուղղությամբ, որ սահմանին ավտոմեքենայից դուրս գալու անհրաժեշտություն չլինի, ինչպես դա արվում է ֆրանս-շվեյցարական սահմանին, և որպեսզի մարդիկ ժամերով չսպասեն: Մենք արդեն ավարտին ենք հասցնում սահմանային նորմերի պարզեցման շուրջ բանակցությունները, և մեր սահմանները թափանցիկ են լինելու»,- ասել է Սահակաշվիլին` նշելով, որ նման ռեժիմն արդեն գործում է Թուրքիայի հետ սահմանին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---