Հայաստանի նախագահը տարածաշրջանում անվտանգության ապահովման ուղղությամբ կոնկրետ քայլերի կոչ է արել

Հայաստանի նախագահը տարածաշրջանում անվտանգության ապահովման ուղղությամբ կոնկրետ քայլերի կոչ է արել

PanARMENIAN.Net - Տարածաշրջանում խնդիրների լուծումը հնարավոր է միայն բանակցությունների ճանապարհով: Այդ մասին Թբիլիսիում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք պետք է բանակցություններ վարենք և այդ ճանապարհով լուծենք առկա խնդիրները, քանի որ մենք կոչված ենք ապահովելու մեր ժողովուրդների անվտանգ կյանքը»,- ընդգծել է նա:

Սերժ Սարգսյանը կոչ է արել տարածաշրջանում անվտանգության ապահովման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել: «Կարծում եմ, որ միայն բանակցությունների ճանապարհով մենք կկարողանանք նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում, ինչը կարող է նպաստել մեր հետագա զարգացմանը»,- ասել է ՀՀ նախագահը, հաղորդում է Գրուզիա Online-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---