29 նոյեմբերի 2011 - 17:07 AMT
ԵԱ-2012 էլիտ ռաունդում Հայաստանի մինչև 19 տ հավաքականը կխաղա 7-րդ խմբում

Ըստ Նյոնում տեղի ունեցած վիճակահանության, Եվրոպայի 2012թ. էլիտ ռաունդում մինչև 19 տ պատանիների թվում Հայաստանի հավաքականը 7-րդ խմբում կխաղա Իսպանիայի, Բելգիայի ու Իտալիայի հետ: Խաղերը տեղի կունենան մայիսի 23-28-ին Իտալիայում:

Եզրափակիչ մրցաշարում, որը կանցնի հուլիսի 3-15-ը, Էստոնիայի հետ մեկտեղ կխաղան նաև էլիտ ռաունդի յոթ խմբերի հաղթողները:

Խաղերի անցկացման ժամկետներն ու մինի-մրցաշարերի ընդունող տերերը կհայտարարվեն առաջիկայում: Եվրոպայի լավագույն թիմերը կմասնակցեն ԱԱ-2013 մինչ 20տ պատանիների թվում, որը կանցնի Թուրքիայում: Այդ երկրի հավաքականը կխաղա Մունդիալում անկախ արդյունքից էլիտ ռաունդում: