Թուրք զինծառայողների վրա հարձակում է կատարվել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-ին Թուրքիայի Բիթլիս քաղքում զինվորական մեքենայի անցման ժամանակ պայթյուն է թնդացել, ինչի արդյունքում 5 զինծառայողներ վնասվածքներ են ստացել, փոխանցում է CNN Turk հեռուստաալիքը:

Վիրավորները հասցվել են մերձակա հիվանդանոցները, դեպքի վայրում հետաքննություն է անց կացվում:

Թուրքական ՌՕՈՒ Իրաքի հյուսիսում և հենց Թուրքիայի սահմաններում պարբերաբար հարվածներ են հասցնում քուրդ գրոհայինների դիրքերին:

Թուրքիայի հակամարտությունը ՔԱԿ-ի հետ, որը պահանջում է անկախ քրդական պետության ստեղծում, տևում է արդեն 25 տարի և խլել է 40 հազար մարդու կյանք: ՔԱԿ-ը Եվրամիության և ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---