30 նոյեմբերի 2011 - 09:12 AMT
Տոնի Նադալ. Իսպանիայի հավաքականը Դևիսի Գավաթի ֆավորիտն է, բայց դա դեռ հաղթանակ չի երաշխավորում մեզ

Իսպանիայի և Արգենտինայի հավաքականների միջև Դևիսի Գավաթի եզրափակիչ խաղի նախաշեմին հայտնի մարզիչ, իսպանական հավաքականի առաջատար Ռաֆայել Նադալի հորեղբայր և անձնական մարզիչ Տոնի Նադալը գնահատել է մրցակիցների հնարավորությունները:

«Մեր հավաքականը Դևիսի Գավաթի ֆավորիտն է, բայց դա դեռ չի հաղթանակ չի երաշխավորում մեզ: Դավիդ Ֆերրերն այժմ գերազանց մարզավիճակում է, իսկ Ռաֆայելն աշխարհի լավագույն թենիսիստներից մեկն է, բայց չարժե հիմնվել միայն այս փաստերի վրա»,- ասել է Տոնի Նադալը, հաղորդում է gotennis.ru-ն:

Մարզչի խոսքով` նախկինում Իսպանիայի թույլ տեղը զույգային հանդիպումներն էին, բայց հիմա իրենք գերազանց թենիսիստներ ունեն զուգախաղում: «Հանդիպումները մեր երկրպագուների ներկայությամբ, անխոս, նույնպես մեզ որոշակի առավելություն են տալիս»:

Դևիսի Գավաթի եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 2-4 Սեվիլյայում: