Ահմեդ Դավութօղլու. Ռուսական ՀՀՊ-ն սպառնալիք չէ մեզ համար

Ահմեդ Դավութօղլու. Ռուսական ՀՀՊ-ն սպառնալիք չէ մեզ համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանի կողմից հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծումը սպառնալիք չէ Թուրքիայի համար: Այդ մասին թուրքական «Զամանին» տված հարցազրույցում հայտարարել է թուրքական ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն: Ըստ նախարարի, «բավական է այն, որ դրանք գրոհային չլինեն»: Ավելին, ինչպես նշել է Դավութօղլուն, ՀՀՊ-ն, որը տեղակայվելու է Թուրքիայի տարածքում, նույնպես ոչ մի սպառնալիք չի ներկայցնում ռուսների համար, քանի որ պաշտպանողական է:

Ռուսաստանը մտադիր է տեղակայել «Իսկանդեր» տակտիկական հրթիռային համակարգերը մի քանի տարածքներում, եթե ԱՄՆ հետ բանակցությունները Եվրոպայում ՀՀՊ համակարգի տեղակայման վերաբերյալ ձախողվեն: Տեղակայման հնարավոր վայրերին գումարվել է նաև Կրասնոդարի երկրամասը:

Նոյեմբերի 23-ին ՌԴ նախագահը սպառնացել է, որ Ռուսաստանը չի մասնակցի զինաթափմանը, եթե ԱՄՆ-ն չհրաժարվի ՀՀՊ համակարգի տեղակայումից Եվրոպայում: Ամերիկացիները պնդում են, որ ՀՀՊ համակարգը ուղղված չէ Ռուսաստանի դեմ, սակայն, Մոսկվան չի հավատում Վաշինգտոնի հավաստիացումներին և լարվածությունը երկու երկրների միջև աճում է: Արդեն տարեվերջին ՀՀՊ համակարգի ռադարը կտեղակայվի Թուրքիայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---