Ահմետ Դավութօղլու. Թուրքիան պատրաստ է Սիրիայում իրադրության զարգացման ցանկացած սցենարին

Ահմետ Դավութօղլու. Թուրքիան պատրաստ է Սիրիայում իրադրության զարգացման ցանկացած սցենարին

PanARMENIAN.Net - Թուրքիան հանդես է եկել Սիրիայում ճգնաժամի կարգավորման համար արտաքին միջամտության դեմ և նման ծրագրեր չի մշակում, հայտնել է երկրի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նա չի բացառել, որ եթե իրադրությունը Սիրիայում հանգեցնի նրան, որ այդ երկրից հարյուր հազարավոր փախստականների զանգվածային ալիք հորդի, միջազգային հանրությունը կարող է դիտարկել տարածաշրջանում բուֆերային գոտու ստեղծման հարցը: «Թուրքիան պատրաստ է Սիրիայում իրադրության զարգացման ցանկացած սցենարին»,- հայտնել է նա:

Սիրիայում վերջին 8 ամսվա ընթացքում չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի քանակը հասել է 3,5 հազարի: Սիրիական իշխանությունները խոսում են երկու կողմերի ավելի քան 1,5 հազար զոհերի մասին, այդ թվում` իրավապահ մարմինների աշխատակիցների ավելի քան 1,1 հազար զոհերի մասին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---