30 նոյեմբերի 2011 - 11:47 AMT
Տիտո Վասկեսը հպարտ է, որ իր սաները դուրս են եկել Դևիսի գավաթի եզրափակիչ

Արգենտինայի հավաքականի ավագ Տիտո Վասկեսը Իսպանիայի հետ Դևիսի գավաթի եզրափակչից առաջ հայտարարել է, թե հպարտ է, որ իր սաները դուրս են եկել Դևիսի գավաթի եզրափակիչ: «Յուրաքանչյուրը մեր հավաքականում շատ լուրջ է վերաբերվում տվյալ մրցումներին: Մենք պատրաստվում ենք իսպանացիների հետ մենամարտին արդեն 3 շաբաթվա ընթացքում: Խաղաշրջանի ավարտին բոլոր թենիսիստները հոգնած են լինում, սակայն մենք ուժեղ կազմով ենք հանդես գալիս և պատրաստ ենք մեծ պայքարի»,-Վասկեսի խոսքերն է մեջբերում gotennis.ru-ն:

Մարզիչն ընդգծել է, որ նրանք շատ ծանր տարան պարտությունը իսպանացիներից 2008թ., երբ մոտ էին հաջողության: «Դա շատ պատասխանատու խաղ է, մեր խաղին հուզմունքով կհետևեն հայրենիքում: Բացի այդ, Արգենտինան երբեք չի նվաճել Դևիսի գավաթը և այժմ մենք նման շանս ունենք: Ես կցանկանայի, որ իմ սաները հաղթեին և մեր անունը գրվեր արգենտինական թենիսի պատմության մեջ»,-հայտարարել է նա:

Վասկեսը չի համարում, թե սա գավաթը նվաճելու Դավիթ Նալբանդյանի վերջին շանսն է: «Շատ բարդ է լավ մարզավիճակի հասնել, երբ մի վնասվածքը մյուսին է հաջորդում: Ուստի այժմ Դավիթը պետք է շահագրգռված լինի ցույց տալ այն ամենն, ինչին ընդունակ է»,-ասել է նա