µTorrent Plus վճարովի ծրագիրը թույլ կտա փոխել ֆայլերի ֆորմատը

µTorrent Plus վճարովի ծրագիրը թույլ կտա փոխել ֆայլերի ֆորմատը

PanARMENIAN.Net - BitTorrent ընկերությունը սկսել է ընդունել µTorrent Plus ծրագրի նախնական պատվերներ, որը հանդիսանում է ճանաչված µTorrent ծրագրի վճարովի տարբերակը։ Այս մասին գրում է Lenta.ru-ն։ µTorrent Plus ընկերությունը ներկայացրել է 2011-ի ամռանը։

Ծրագրի տարածումը կատարվելու է տարեկան 25 դոլար բաժանորդագրությամբ։ Վաճառքում այն հասանելի կլինի մինչև Նոր տարի։ utorrent.com կայքում արդեն հնարավոր է կատարել նախնական պատվերներ։

µTorrent անվճար ծրագրից µTorrent Plus-ը տարբերվելու է լրացուցիչ ֆունկցիաներով։

Այն հնարավորություն է տալու օգտագործողին փոխել ներբեռնած տեսաֆայլերի ֆորմատը և փոխանցել ֆայլերը այլ սարքերի վրա։ Ծրագիրն ունենալու է ներկառուցված հակավիրուս և մեդիանվագարկիչ։

µTorrent-ը համարվում է BitTorrent ամենաճանաչված ծրագիրը, այն ամսական ունի 10 միլիոն ակտիվ օգտագործող։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---