30 նոյեմբերի 2011 - 12:26 AMT
Զավեն Բադոյանը Բելառուսի ԲԱՏԷ-ի կազմում կմեկնի Բարսելոնա

Բելառուսի ԲԱՏԷ-ն դեկտեմբերի 6-ին կանցկացնի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ «Բարսելոնայի» հետ խաղը:

Բելառուսական թիմի կազմում Բարսելոնա կմեկնի նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Զավեն Բադոյանը, որը փորձաշրջան է անցնում:

Նոյեմբերի 30-ին ԲԱՏԷ-ն կմեկնի փոքր հավաքի Կատալոնիայի հյուսիս-արևելք, որը Բարսելոնայից 150 կմ հեռավորության վրա է: Իսկ դեկտեմբերի 5-ի առավոտյան այն կմեկնի Բարսելոնա, որտեղ էլ կավարտի նախապատրաստումը հայտնի մրցակցի հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

H խմբում «Բարսելոնան» 13 միավորով 1-ին տեղում է, իսկ ԲԱՏԷ-ն 2 միավորով վերջին տեղում է: