Օմբուդսմենի գրասենյակին անհրաժեշտ է ոչ թե քաղաքական ուժերի, այլ քաղաքացիական հասարակության աջակցությունը

Օմբուդսմենի գրասենյակին անհրաժեշտ է ոչ թե քաղաքական ուժերի, այլ քաղաքացիական հասարակության աջակցությունը

PanARMENIAN.Net - «Իմ գործունեության մեջ ես երկրի իշխանությունների կամ ընդդիմության կողմից աջակցություն չեմ զգում»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը: Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով, իր համար իշխանությունների և ընդդիմության աջակցությունն այնքան կարևոր չէ, որքան քաղաքացիական հասարակության համապատասխան ինստիտուտներինը: ԶԼՄ-ները, հասարակական կազմակերպությունները և քաղաքացիներն ,ովքեր դիմում են մեզ, միակ հենարանն են հանդիսանում օմբուդսմենի համար, եթե գրասենյակը ցանկանում է անկախ գործել: Հետևաբար, ես ակնկալում եմ ոչ թե քաղաքական ուժերի, այլ քաղաքացիական հասարակության աջակցությունը»,- ասել է նա: Ընդ որում, նա նկատել է, որ այն 86 հասարակական կազմակերպությունները և ԶԼՄ-ը, որոնց հետ համագործակցում է մարդու իրավունքների գրասենյակը, արդեն իսկ այն աջակցությունն է, որի կարիքն ունի գրասենյակը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---