Մանկական Եվրատեսիլ 2011. Բուլղարացի պատանին երգը գրելիս ոգեշնչվել է վիդեոխաղերից

Մանկական Եվրատեսիլ 2011. Բուլղարացի պատանին երգը գրելիս ոգեշնչվել է վիդեոխաղերից

PanARMENIAN.Net - «Մանկական եվրատեսիլ 2011»-ի Բուլղարիայի ներկայացուցիչ Իվան Իվանովը, ով ներկայանալու է «Սուպեր հերոս»երգով, ասաց, որ իր երգը գրելիս ոգեշնչվել է համակարգչային խաղերից, երբ խաղում էր սուպեր հերոսի մասին խաղերով: Խոսելով Հայաստանի մասին, Իվանովը նշեց, որ իրեն այստեղ լավ է զգում և արդեն հասցրել էՀայաստանում ընկերներ ձեռք բերել: Պատանի երգիչը մրցույթի ֆավորիտ է համարում Նիդերլանդների ներկայացուցչին, իսկ խոսելով իր նախասիրություններից, ասաց, որ սիրում է խաղալ սպորտային խաղեր, իսկ իր սիրած երգիչն է Բոն Ջովին:

«Մանկական Եվրատեսիլ-2011»-ը տեղի է ունենալու դեկտեմբերի 3-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգայինհամալիրում: Դեռ 2010 թ-ի վերջին Հայաստան էին ժամանել շվեդ փորձագետներ, ովքեր ուսումնասիրել ենմարզահամերգային համալիրը և ընդհանուր պայմանները:

Մրցույթը բացելու է Ռուսաստանը, իսկ եզրափակելու է Բելգիան: Հայաստանը ներկայանալու է 4-րդ համարի տակ:Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007թ-ից: Առաջինը այդ մրցույթում Հայաստանըներկայացրել է «Արևիկ» խումբը «Երազանք» երգով և գրավել 2-րդ տեղը, 2008 թ-ին Մոնիկա Մանուչարովան ևգրավել է 8-րդ տեղը իր «Իմ երգի հնչյունը» երգով:

2009 թվականին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթումՀայաստանը ներկայացրեց Լուարա Հայրապետյանը «Բարսելոնա» երգով և գրավեց 2-րդ տեղը` այն կիսելովՌուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ: 2010թ. նոյեմբերի 20-ին «Մանկական Եվրատեսիլ-2010» մրցույթում Հայաստանին հաղթանակ բերեց Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով: Այս տարիՀայաստանը ներկայացնելու է Դալիթան իր Welcome to Armenia երգով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---