Այս տարի ձմեռը կլինի ցուրտ և գյուղատնտեսության համար բարենպաստ

Այս տարի ձմեռը կլինի ցուրտ և գյուղատնտեսության համար բարենպաստ

PanARMENIAN.Net - Այս տարի ձմեռը «Հայպետհիդրոմետի» կանխատեսմամբ կլինի նորմայից 1-3 աստիճանով ցուրտ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանության բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը՝ հավելելով, որ ձմռան բոլոր 3 ամիսներին տեղումների քանակը կլինի նորմային մոտ՝ բացասական շեղումով։

Իսկ ձյան կայուն ծածկ Երևանում կարելի է սպասել միայն դեկտեմբերի 3-րդ տասնօրյակում։

«Նախորդ տարվա ձմեռը բավականին տաք էր։ Անցած տարի հունվարին ջերմաստիճանը 2-3 աստիճան նորմայից բարձր էր։ Այնպես որ, այս և նախորդ ձմեռների մեջ մոտ 5 աստիճանի տարբերություն է լինելու»,- նշեց Զարուհի Պետրոսյանը։ Գյուղատնտեսության առումով ձմեռը կլինի բարեհաջող, քանի որ բույսերի վաղաժամ զարթոնք չի լինի, ինչն էլ կբացառի ցրտահարությունները։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---