Հայաստանի օմբուդսմենը ԶԼՄ-ներին այլընտրանք է առաջարկում դատավարություններին

Հայաստանի օմբուդսմենը ԶԼՄ-ներին այլընտրանք է առաջարկում դատավարություններին

PanARMENIAN.Net - Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը Երևանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում արտահայել է իր դիրքորոշումը Սահմանադրական դատարանի՝ ԶԼՄ-ների տարածած զրպարտության վերաբերյալ վերջերս կայացրած օրենսդրական որոշման վերաբերյալ: Ինչպես հայտարարել է Կարեն Անդրեասյանը, համաձայն քաղաքական օրենսգրքի 1087.1 հոդվածի դրույթները, որոնք ենթադրում է ԶԼՄ-ին ֆինանսական պատասխանատվության ենթարկել զրպարտանքի հետևանքով պատվին և արժանապատվությանը հասցված վնասի դիմաց, պետք է հստակեցվեն և լրացվեն: Սակայն, միաժամանակ Անդրեասյանը նկատեց, որ տվյալ հոդվածի ընդունումը դրական քայլ է հանդիսանում, քանի որ դրա շնորհիվ կարգավորվում է ոլորտը: Ըստ նրա, չնայած գոյություն ունեցող խնդիրներին, այն Եվրոպայում համարվում է լրագրության ոլորտում լավագույններից:

Այս հոդվածի հետ կապված խնդրի լուծման առնչությամբ, մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է երկու լուծում: Առաջին տարբերակում Անդրեասյանն առաջարկում է նախաձեռնել հոդվածի փոփոխման նախագիծ՝ ՀԿ-ի և ԶԼՄ-ի համատեղ ջանքերի օգնությամբ: «Ես ինքս պատրաստ եմ տվյալ նախագծի ստեղծմանն աջակցել»՛,- ասել է նա: Անդրադառնալով այս հարցի լուծման երկրորդ տարբերակին՝ օմբուդսմենն առաջարկեց ինքնակարգավորման մեխանիզմ ներդնել: Այս համատեքստում Անդրեասյանը որպես օրինակ մատնանշեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին»: Նրա խոսքով, ինքնակարգավորման մեխանիզմը կարող է այլընտրանք լինել դատավարություններին: Կարեն Անդրեասյանը նաև նկատեց, որ պատվի պաշտպանության ամենաքաղաքակիրթ ճանապարհը, որը ԶԼՄ-ների կողմից արատավորվեց՝ հերքման պահանջն էր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---