Թուրքիայի խորհրդարանը որոշել է զինվորական ծառայությունից ազատվելու դիմաց գանձվող գումարի չափը

Թուրքիայի խորհրդարանը որոշել է զինվորական ծառայությունից ազատվելու դիմաց գանձվող գումարի չափը

PanARMENIAN.Net - Թուրքական խորհրդարանը օրենք է ընդունել զինծառայությունից ազատվելու մասին՝ 30 000 թուրքական լիրայի դիմաց, գրում է Today’s Zaman-ը: «30 տարին չբոլորած անձիք, որոնք չեն ծառայել բանակում, կարող են ազատվել ծառայությունից: Ցանկացողները պետք է գումարի կեսը մուծեն անմիջապես, իսկ մյուս մասը հետագա 6 ամիսների ընթացքում»,-ասվում է օրենքում:

Արտերկրում բնակվող քաղաքացիները կարող են կրճատել ծառայության ժամկետը: 3 տարի արտերկրում անցկացնելու վերաբերյալ տեղեկանքն ու 7 500 եվրոն կկրճատեն ծառայությունը բանակում մինչև 21 օր: Մինչդեռ, ծառայությունից ամբողջությամբ ազատվելու համար հարկ կլինի վճարել 10 000 եվրո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---