Սիրիայում 912 մարդ ազատ է արձակվել

Սիրիայում 912 մարդ ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - Սիրիայում 912 մարդ ազատ է արձակվել: Նրանք ձերբակալվել էին ցույցերի ժամանակ, որոնք մեկնարկել են ընթացիկ տարվա մարտին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում անելով SANA գործակալությանը:

Սիրիայում վերջին ութ ամիսներին չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտին Դերաա քաղաքում, հետո տարածվել երկրով մեկ: Վերջերս դիմակայությունը, հատկապես Լիբանանի և Թուրքիայի հետ սահմանում, ձեռք է բերում բռնի, միջկոնֆեսիոնալ բնույթ: Ամեն օր մարդիկ են զոհվում:

Ըստ ՄԱԿ-ի տվյալնեի, բախումների զոհերի քանակը երկրում գերազանցել է 3,5 հազարը: Սիրիայի իշխանությունները խոսում են 1,5 հազար զոհերի մասին, այդ թվում 1,1 հազար իրավապահների:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---